Բոսնիայում ու Հերցեգովինայում ջրհեղեղ է սկսվել

3735246-390x290Տեղատարափ անձրևները Սերբիայի արևմուտքում, Բոսնիայում ու Հերցեգովինայում ջրհեղեղ են առաջացրել: Բանյա-Լուկայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հեղեղվել են հարյուրավոր տներ, բնակիչների տարհանում է կատարվում, հոսանքի մատակարարման խաթարումներ են լինում: Սողանքներ են արձանագրվել, դադարեցվել է գնացքների տեղաշարժը Սարաևո-Զագրեբ երթուղով, որը միացնում է Բոսնիայի, Հերցեգովինայի ու Խորվաթիայի մայրաքաղաքները, որոնց արևելյան հատվածը նույնպես վատ եղանակից տուժել է:

Մի քանի տասնյակ կամուրջներ են փլուզվել ու մայրուղիներ քանդվել:   Օգոստոսի 6-ին փրկարարները ստիպված էին հեղեղված տներից ազատել բնակիչներին ու 2 ավտոբուսների ուղևորներին:

Բոսնիայում մեկ մարդ անհետ կորած է համարվում: Նա ավտոմեքենայում էր, որը ափերից դուրս եկած գետը քշել է:

Օդերևութաբանների կանխատեսումներով, անձրևները չեն դադարի մինչև շաբաթվա վերջ: 2014-ի մայիսին Սերբիայում ու Բոսնիայում տեղի ունեցած ջրհեղեղից,  որը վերջին 120 տարում ամենաուժեղն էր, զոհվել են մի քանի տասնյակ մարդիկ, տարհանվել էր Բոսնիայի 30հազար քաղաքացի:

Տարերային աղետի հետևանքով տնտեսական վնասը բալկանյան երկրներում գնահատվում է 3,6 մլրդ վրա:

Tags: ,