2014թ.-ի ընթացքում Ադրբեջանը կորցրել է 68 զինվոր. “Դոկտրինա”

1 (5)2014թ.-ի հունվարից մինչև օգոստոսի 6-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը կորցրել է 68 զինվոր: Եվս 108 անձ վիրավորվել է կամ ստացել մարմնական վնասվածքներ: Այս մասին ասվում է “Դոկտրինա” լրագրողական հետազոտությունների կենտրոնի հաշվետվության մեջ, տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:

Կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլին տեղեկացնում է, որ 24 զինվոր զոհվել է մարտական գործողությունների հետևանքով, 3-ը պայթել է ականի վրա, իսկ 41-ը զոհվել են ոչ մարտական իրավիճակներում: Ըստ ադրբեջանական կայքի`նրանցից 14 զինծառայող մահացել է հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը ընկած ժամանակահատվածում:

Ինչ վերաբերում է ոչ մարտական պայմաններում Ադրբեջանի կրած զինվորական կորուստներին, ապա 10 զինծառայող մահացել է ավտովթարի հետևանքով, մեկը` անհայտ պայմաններում, 6 զինծառայող մահացել է ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում, 2-ը` դժբախտ պատահարներից, 8-ը`հիվանդություններից, 14 զինծառայող էլ ինքնասպանություն է գործել:

 Անկախ

Tags: