Իրաքում հարյուրավոր եզդիներ են սպանվել

iraqi-yazidiԱրմատական գրոհայինների հարձակումից հետո Իրաքի Սինջար քաղաքի եզդի բնակչությունը պատսպարվել է մոտակա լեռներում:

Այժմ հազարավոր ընտանիքներ ամառվա տապին, առանց սննդի, ջրի կամ դեղամիջոցների մնալով լեռներում, անհապաղ օգնության կարիք են զգում:

Մինչ հիմա ծարավից տասնյակ երեխաներ են մահացել:

Եզդիները դարձել են Իսլամական պետության վերջին զոհերը, որի սունի գրոհայինները թիրախ են դարձնում Իրաքի քրիստոնյաներին և այլ ազգային փոքրամասնություններին, ինչպես նաև շիա մահմեդականներին:

Իրաքի խորհրդարանում եզդիների միակ ներկայացուցիչը հայտնել է, որ մինչ հիմա 70 եզդի երեխա է մահացել, սպանվել 500 տղամարդ, իսկ կանանց սպանում կամ ստրկացնում են:

Մարդու իրավունքների պաշտպան Amnesty International խումբը երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ Իսլամական պետությունը շարունակում է շրջափակման մեջ պահել լեռնային շրջանը, որտեղ պատսպարվում են Սինջարից հեռացած եզդիներ և այլ իրաքցիներ:

 

Անկախ

Tags: ,