Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահադդին Դեմիրթաշը Վանում անցկացրած իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ելույթով դիմել է քաղաքացիներին: «Դեմիթաշը ես չեմ, Դեմիրթաշը դուք են, միˊ մոռացեք: Դեմիրթաշը միայն քուրդ չէ, Դեմիրթաշը թուրք է, հայ է, ալևի է, սունի է»,-հայտարարել է նա:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուի հիմնական ընտրողները Թուրքիայի քրդական ազգաբնակչությունն է, ինչպես նաև ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Դեմիրթաշն ընտրությունների արդյունքում կհավաքի ձայների մոտ 7,5 տոկոսը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հաշված օրեր անց` օգոստոսի 10–ին:
Tags: Թուրքիայի նախագահական ընտրություններ, Սելահաթթին Դեմիրթաշ
