ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր «Twitter»-յան էջում թողած գրառմամբ ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստանի
և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը: «Մենք ողջունում ենք Պուտինի նախաձեռնությունը` կապված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման հետ: Մենք կոչ ենք անում պահպանելու զինադադարի ռեժիմը»,-գրել է Ուորլիքը իր միկրոբլոգում:
Tags: ԵԱՀԿ Մինսկի խումբ, հայ-ադրբեջանական հակամարտություն, Ջեյմս Ուորլիք