Օբաման մարդասիրական օգնություն է ձեռնարկել Իրաքում

Հինգշաբթի օրը նախագահ Օբաման հայտնել է, որ Իրաքում ապստամբ ուժերից Ամերիկայի շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում իրենք օդային հարձակումներ կիրականացնեն:

Օբամա

Օբաման նշել է, որ եթե Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչները հասնեն Էրբիլ քաղաք, ապա Միացյալ Նահանգները օդային հարձակումներ կիրականացնի: Միացյալ Նահանգները վերոնշյալ քաղաքում դեսպանատուն և աշխատակազմ ունի: Օդային հարձակումները նաև նախատեսված են ԻՍԻՍ-ից փախած և Սինջարի լեռներում թաքնված ընտանիքներին պաշտպանելու համար:

Նախագահը նաև տեղեկացրել է, որ Իրաքի կառավարության խնդրանքով լեռներում ապաստանած ընտանիքներին սննդի, ջրի և դեղամիջոցների օդից մատակարարման գործողությունը հաջողությամբ իրականացվել է:

Միացյալ Նահանգներին պատկանող ինքնաթիռը 20,000 լիտր խմելու ջուր և ուտելու համար պատրաստ 8,000 կերակուր է իջեցրել:

Այս արտակարգ գործողությունները ձեռնարկվել են հյուսիսային Իրաքի գյուղերից փախած 40,000 եզդիներին օգնելու համար:

Եզդիները առանց սննդի և խմելու ջրի բարձրացել են Սիրիայի սահմանի մոտակայքում գտնվող Սինջարի լեռները, իսկ ԻՍԻՍ-ի զինյալները հավաքվել են լեռան ստորոտում:

 

Tags: , , , ,