Ադրբեջնում հերթական իրավաբանն է կալանավորվել

Ադրբեջանում խուլիգանության մեղադրանքով կալանավորվել է ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության` Տերտերի շրջանի երիտասարդական կազմակերպության փոխնախագահ, 60-ամյա իրավաբան Խագանի Մամեդովը:

“Մուսավաթ” կուսակցություն

“Մուսավաթ” կուսակցության իրավաբան Էլման Ֆաթահը “Թուրան” գործակալությանը տեղեկացրել է, որ Մամեդովը քրեական պատասխանապվության է ենթարկվել հուլիսի 23-ի միջադեպի պատճառով: Այդ օրը Մամեդովը եկել է իր գրասենյակ, որտեղ իրեն մի խումբ կանայք են դիմավորել: Մամեդովի հրավերով աշխատասենյակ մուտք գործած կանայք սկսել են հարձակվել իր վրա, վիրավորել` անվանելով “ընդդիմադիր”: Գիտակցելով, որ դա սադրանք է` Մամեդովը ոստիկանություն է զանգահարել, ինչից հետո կանայք լքել են գրասենյակը:

Նույն օրը իրավաբանը բողոքով դիմել է ոստիկանություն: Սակայն Մամեդովին ձերբակալում են խուլիգանության մեղադրանքով: Դատարանը սկզբում վճռում է տնային կալանք սահմանել Մամեդովի նկատմամբ, որից հետո դատախազությունը բողոքարկում է վճիռը, և օգոստոսի 2-ին Մամեդովը կալանավորվում է 2 ամսով:

Ըստ Ֆաթահի` Մամեդովին հետապնդում են քաղաքական պատճառներով: Նախագահական ընտրությունների ժամանակ Մամեդովը եղել է ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար:

Tags: , ,