Ռուս գործարարին առևանգելու կասկածանքով ձերբակալվել է 11 ադրբեջանցի

Ռուսաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները Հատուկ նշանակության կենտրոնի “Ռիս” արագ արձագանքման ջոկատի մարտիկների օգնությամբ խափանել են ադրբեջանական էթնիկ կազմակերպված խմբավորման գործունեությունը, որի անդամները կասկածվում են փրկագին նպատակով ռուս գործարարի առևանգման մեջ:

ձերբակալություն

Ըստ տեղեկության` այս տարվա հուլիսին չարագործները Մոսկվայում առևանգել են գործարարին և նրա հարազատներից 500 հազար դոլար փրկագին են պահանջել: Փաստի առթիվ “մարդու առևանգում” հոդվածով հարուցվել էր քրեական գործ, հաղորդում է “Հագին” կայքը` վկայակոչելով “Ռոսբալտին”:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մոսկվայի Միտիշչի շրջանում ձերբակալվել են հանցագործության մեջ կասկածյալները: Նրանք Ադրբեջանի հանրապետության` 28-ից 47 տարեկան 11 քաղաքացիներ են:

Կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Այժմ միջոցառումներ են անցկացվում, որոնք ուղղված են ձերբակալվածների` նմանատիպ հանցագործություններին մասնակից լինելը պարզելուն:

Tags: , ,