ԱՄՆ ներգաղթյալների քաղաքացիություն ստանալու գործընթացը կթեթևացնեն

130522045217_immigration_reform_304x171_gettyԱՄՆ սենատի  իրավաբանական կոմիտեն հավանության է արժանացրել ներգաղթյալների մասին նոր օրենքը, որով  միլիոնավոր անօրինական ներգաղթյալներին համաներում է շնորհվում ու քաղաքացիություն ստանալու հնարավորություն ընձեռվում:

Օրենքի նախագիծը պաշտպանել են կոմիտեի 13 անդամներ, 5-ը դեմ են քվեարկել: Օրենքի քննարկումը սենատի լրիվ  կազմով կսկսվի հունիսին:

Օրենքի ընդունման  դեպքում  օրենքն ուժի մեջ մտնելուց կես տարի անց 11 մլն անօրինական ներգաղթած կստանա “գրանցված ներգաղթածի ժամանակավոր կարգավիճակ”, որից էլ սկիզբ կառնի Ամերիկայի քաղաքացիություն ստանալու 13-ամյա գործընթացը:

Օրենքով նախատեսվում է, որ  500 դոլարով անօրինական ներգաղթածները կարող են “գրանցված ներգաղթածի ժամանակավոր կարգավիճակ” ստանալ, որը գործում է 6 տարի, ապա հնարավորություն է ընձեռում հետագայում երկարաձգել այն:

Երկրում 10 տարի բնակություն հաստատելով այդ կարգավիճակով`  ներգաղթյալները կարող են “գրինքարտ”ստանալ, իսկ ևս 3 տարի անց` դիմել քաղաքացիություն ստանալու:

Համաներումը վերաբերում է մինչև 2011-ի դեկտեմբերի 31-ը երկիր տեղափոխված ու այդ ժամանակից անընդհատ երկրում գտնված անօրինական ներգաղթածներին, ովքեր  չունեն ծանր հանցագործության համար դատվածություն:

Այն անձինք, ովքեր անօրինական ներգաղթել են ԱՄՆ մինչ  չափահասությունը, կարող են “գրինքարտ” ստանալ 5 տարուց:

Tags: