Դիաբետի դեմ դեղերը երկարացնում են կյանքը. գիտնականներ

52644531a72c8ef9a7cc678a90b7a23e_resized_width_01e3c53443bf9721ca624ff0b442358d_500_q95

Հայտնի այն դեղամիջոցը, որը 2-րդ տիպի դիաբետից տառապող մարդիկ են ընդունում,  կյանքը երկարացնելու հատկություն ունի, հաստատում են գիտնականները, Diabetes, Obesity and Metabolism-ում հրապարակած հոդվածում:

Այդ դեղամիջոցն օգնում է  վերահսկելու  արյան մեջ գլյուկոզայի մակարդակն  ու բարձրացնում է ինսուլինի հանդեպ զգայունակությունը:

Ուսումնասիրության համար դիտարկվել են հիշյալ դեղամիջոցն օգտագործող 78241 հիվանդի, դիաբետի դեմ այլ դեղամիջոց ընդունող 12222 ու 90463 առողջ մարդու տվյալներ, որոնք չունեն դիաբետ ու, հետևաբար, ոչ մի դեղամիջոց չեն ընդունում:

Ուսումնասիրության ողջ ընթացքում մահացել է 7498 մարդ.ընդ որում, պարզվել է, որ հիշյալ դեղամիջոցն օգտագործող դիաբետիկների շրջանում մահացությունն ավելի քիչ տոկոս է կազմել, քան առողջների շրջանում:

Գիտնականները ենթադրում են, որ տվյալ դեղամիջոցը նույնիսկ սիրտ-անոթային ու քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման ազդեցություն ունի: Ինչ էլ որ լինի, փաստն այն է, որ այդ դեղամիջոցն իրոք նպաստում է կյանքը երկարացնելուն ու այդ ազդեցությունը կապ չունի դիաբետի բուժման հետ:

Tags: