Վաշինգտոնը վերսկսել է ռազմական օպերացիան Իրաքում: Օդային հարձակումների մասին հրաման է արձակել Օբաման: Զինյալների դիրքերի ուղղությամբ կետային հարվածներ արդեն հասցվել են: Պայքար է գնում ծայրահեղականների ու «Իսլամական խալիֆայության» միջև , ովքեր ահաբեկում են երկրի ազգային փոքրամասնությանն ու փորձում են մայրաքաղաք մտնել:
« Իսլամական հանրապետության» ահաբեկիչներից փրկվել ցանկացող փախստականների թիվն օրեցօր աճում է: Հիմա, տարբեր տվյալներով, նրանք 40-200 հազար են: Ամենաշատը տուժում են տեղի քրիստոնյաները` եզդիները, ովքեր թողել են արմատականների շուրջկալած Սինջար քաղաքն ու հիմա թաքնվում են լեռներում, որտեղ չկա խմելու ջուր, մթերք: Շատերն են խոսում արդեն քաղցած մահվան մռայլ հեռանկարի մասին ու չեն հավատում, որ ինչ որ տեղից օգնություն կստանան:
«Մեզ գործողություններ են պետք և ոչ թե խոսակցություններ: Իշխանությունները մեզ շատ բան են խոստանում, սակայն իրականում, պարզվում է, որ դա սուտ է:»,-ասում է Արկան Շամունը:
Նրանց հնարավորության դեպքում փորձում են օգնել քրդերը` և Իրաքից, և հարևան Սիրիայից: Փորձում են եզդիների համար մարդասիրական միջանցքներ բացել, սակայն ստեղծված իրավիճակը բարենպաստ չէ դրա համար: Լեռան ստորոտում գտնվող բնակավայրերի մեծ մասը գրավել են իսլամականները, որոնք մտադիր չեն նահանջել ու կրոնական բոլոր փոքրամասնություններին պատերազմ են հայտարարել: Նրանց ուլտիմատում են ներկայացրել` իսլամ ընդունել կամ մեռնել:
Առաջին անհրաժեշտության բոլոր մթերքներն ու ապրանքները բռնագրավում են, զոհերի թիվը հարյուրներով է հաշվվում: Ռուսական ԱԳՆ-ն համաշխարհային ընկերակցությանը կոչ է անում միավորվել ահաբեկչության դեմ պայքարում:
«Իսլամական արմատականների անօրենություններն ամենավճռական քննադատության է պետք ենթարկել:Իրաքի իրադարձություններն ապացուցում են, որ ահաբեկչությունը չարիք է, որի դեմ պայքարի համար պետք է գործի դրվեն համաշխարհային ընկերակցության բոլոր ջանքերը` բացառելով երկակի ստանդարտները», հայտարարվել է Սեննայա հրապարակում:
Փախստականների խնդիրը խոստացել է լուծել ՄԱԿ-ը: Կազմակերպությունում հայտնել են, որ Իրաքի հյուսիսից քրիստոնյաներին տարհանելու բոլոր տարբերակները դիտարկում են:
Իրաքի իշխանություններն էլ հավատացնում են, որ իրավիճակը վերահսկում են ու լավատեսական ապացույցներ բերում մարտի դաշտից, որոնցից մեկն էլ` Իրաքի Քրդստանում 45 զինյալի ոչնչացումն է :
Tags: Իրաքի իսլամիստներ, քրիստոնյաներ