Թուրքիան առաջին անգամ նախագահ է ընտրելու ժողովրդի ուղիղ քվեարկությամբ

o_992382Թուրքիան պատրաստվում է երկրի համար պատմական ընտրությունների: Առաջին անգամ այն անց է կացվելու ուղիղ քվեարկությամբ.մինչ այդ պետության ղեկավար էր ընտրում խորհրդարանը: Այսօր հանրապետությունում լռության օր է ու ցանկացած տեսակի քարոզ` արգելված: Հարցման համաձայն, վարչապետ Էրդողանի հետ մրցակցության մեջ է Էքմելեդին Իհսանօղլուն ու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության համանախագահ Սելյահաթին Դեմիտաշը:

Էրդողանի հաղթանակը` քաղաքագետների կարծիքով, կարող է լուրջ սահմանադրական փոփոխություններ բերել.խորհրդարանական հանրապետությանը կփոխարինի նախագահականը: Պետության  ու կառավարող կուսակցության ղեկավարի պաշտոնում Էրդողանի համար առավելագույն ժամկետը լրացել է, ուստի, նախագահական մրզավազքում հաղթանակը նրա վերջին հնարավորությունն է մեծ քաղաքականության մեջ մնալու, հաղորդում է “Россия 24″-ը:

Tags: ,