Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը “Եվրատեսիլում” ռուսաստանյան ներկայացուցչին տրված ձայների “կորուստը” “զայրացուցիչ ակցիա” է անվանել, որն անպատասխան չի մնա: Նման հայտարարություն է նա արել իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ մամլո կոնֆերանսի ժամանակ:
“Երբ մեր մասնակցից գողացան 10 միավոր, դա ուրախալի չէ առաջին հերթին միջոցառման կազմակերպման տեսանկյունից”,-նշել է Լավրովը: Ինքը` Մամեդյարովը, հայտարարել է, որ այդ “դետեկտիվ պատմությունը” պետք է հետաքննել:
Ադրբեջանը Դինա Գարիպովային ոչ մի միավոր չի տվել, չնայած, ինչպես Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության ղեկավար Ջամիլ Գուլիևն է հայտարարել, հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Գարիպովան զբաղեցրել էր 2-րդ տեղը: Դա նշանակում է, որ նրան պետք է 10 միավոր տված լինեին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջել է պարզել միջադեպի հանգամանքները:
Tags: եվրատեսիլ