Չինաստանում նախագծողները մարդկանց տները քանդվելուց կանելու համար շենքերի միջով երկաթգիծ են կառուցել:
Չունցին քաղաքում, որին Լեռ քաղաք են անվանում բազմաթիվ երկնաքերերի պատճառով, գնացքի գիծն անցնում է շենքերից մեկի միջով: Քաղաքը Չինաստանի ամենախիտ բնակեցված տարածքներից է, որտեղ 33 միլիոն մարդ է բնակվում:
Նախագծողները հայտնել են, որ նման գաղափար են հղացել, որպեսզի քաղաքում մարդկանց կուտակումներ չառաջանան: Շենքի ներսում նույնիսկ փոքրիկ կայարան կա:
Սակայն բնակիչներին խանգարելու փոխարեն՝ գնացքի գծի շնորհիվ բարձրացել են բնակարանների գները, քանի որ այն շատ հարմար է տրանսպորտային գծերին միանալու համար:
Իշխանությունների տեղեկություններով՝ գնացքը միայն 60 դեցիբել աղմուկ է արձակում, որը հավասարազոր է սպասք լվացող մեքենայի ձայնին:
Tags: երկաթգիծ, Չինաստան
