Բրիտանիայում նախարարը ցածր աշխատավարձի պատճառով ազատվել է աշխատանքից

pic_7e0371848ebb37b9ccdefca6ff95b61fԱֆրիկայի գործերով բրիտանացի նախարար Մարկ Սիմմոնդսը  պաշտոնից  ազատվելու դիմում է  ներկայացրել` 120 հազար ֆունտ(200 հազար դոլար) տարեկան եկամուտով Լոնդոնում բնակվելու անհնարինության պատճառով:

Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, Սիմոնդսի տարեկան եկամուտը կազմում է 89,435 ֆունտ (շուրջ 150 հազար դոլար): Պետությունը նրա փոխարեն տան վարձն է վճարել մայրաքաղաքում` 27875 ֆունտ տարեկան (47 հազար դոլար):

Պաշտոնյան պարզաբանել է, որ ստիպված է եղել ապրել Լոնդոնում վարձակալած հյուրանոցային համարում, իսկ ընտանիքի համար տուն վարձել Լինքոլնշիրում, Լոնդոնից 100 կմ հեռավորության վրա, քանի որ ամբողջ ընտանիքով հատկացված գումարով մայրաքաղաքում բնակվել անհնար էր:

Սիմոնդսի դիմումն ընդունել է վարչապետ Քեմերոնը:

Մինչ զբաղեցած պաշտոնից ազատվելը, Սիմոնդսը բրիտանական ֆորին-օֆիսի (Համագործակցության գործերով ԱԳՆ) ղեկավարներից մեկն էր: Դա արտաքին քաղաքականության  վարչություններից է  Մեծ Բրիտանիայում ու բրիտանական կառավարության գերատեսչություններից մեկը:

Tags: