Մեր ժամանակակիցներից շատերի համար սեքսը այնքան հոգնեցուցիչ ու անհետաքրքիր զբաղմունք է դարձել, որ երիտասարդների կեսը` 16-34 տարեկան, խոստովանում է, որ մեծ ուրախությամբ կզբաղվի էլեկտրոնային փոստի պարունակությամբ, փոխանակ տրվելու մարմնական վայելքի:
Մեծ Բրիտանիայում անցկացված սոցիոլոգիական հարցման յուրաքանչյուր 10-րդ մասնակիցը խոստովանել է, որ ամեն օր անկողնում անցկացրած ժամանակն օգտագործում է նամակների ու հաղորդագրությունների վրա: Ընդ որում, սեքսից հրաժարումը ոչ մի կերպ կապված չէ աշխատավայրում հոգնելու հետ: Մասնակիցների 16-24 տարեկանների խմբի 87%-ը հայտարարել է, որ անկողնում պառկած համացանց մուտք գործելու տարբեր միջոցներ է գործի դնում:25-34 տարեկանների 68%-ը գերադասում է հեռախոսը երբեք չանջատել, որպեսզի միշտ կապի մեջ լինի:
Tags: սեքս