Չիլիում թալանչիները 11 մլն դոլար են խլել ինկասատորներից

DETAIL_PICTURE__76767002-390x290 (1)Չիլիում ինկասատորական ավտոմեքենայի վրա հարձակվելով, թալանչիները գրեթե 11 մլն դոլար են խլել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` տեղի ԶԼՄ-ներին հղում անելով:

Սանտյագոյի օդանավակայանում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր գողություններից մեկը: Հանցագործները զենքով ներխուժել են տերմինալի հսկվող տարածք այն ժամանակ, երբ ինկասատորները գումարն էին բեռնում ինքնաթիռ մեջ:

Հետապնդումից խուսափելու համար, գողերը ամբողջ ճանապարհի վրա մեխ են շաղ տվել:

Ինկասատոների ավտոմեքենան հսկում էր մասնավոր մի ֆիրմա: Օդանավակայանի կանոնների համաձայն, պահակները տերմինալի տարածքում առանց զենքի էին: Իսկ թալանչիները զինված էին ու փաստաթուղթ էլ ունեին, որի օգնությամբ անցել էին բեռների գոտի: Չիլիի ՆԳ նախարար Ռոդրիգո Պենյալիլոն հայտարարել է, որ “խոսքը կազմակերպված ավազակային հարձակման մասին է”:

Ոստիկանությունը հատուկ օպերացիա է անցկացնում ու փորձում պարզել հանգամանքներն ու թալանչիների ինքնությունը:

Tags: ,