Պաշտոնական այցով Հայաստանում է Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը

IMG_5341Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ս.թ. օգոստոսի 11-ից 15-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է  ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի հրամանատար-ադյուտանտ գեներալի օգնական, բրիգադի գեներալ Բրեդլի Լինկը:

Այցի ընթացքում բրիգադի գեներալ Բրեդլի Լինկին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Տեղի են ունեցել նաև բրիգադի գեներալ Լինկի հանդիպումները ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս.Գալստյանի և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ.Խաչատրյանի հետ:

IMG_5338Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցությանը և դրա հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր:

Կայացել են նաև Կանզասի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի այցերը ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ և ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոց:

Ս.թ. օգոստոսի 14-ին բրիգադի գեներալ Բ.Լինկը մասնակցելու է Սյունիքի մարզի Դարբաս գյուղի հիվանդանոցի և դպրոցի վերաբացման արարողությանը, որը վերանորոգվել է Կանզասի ազգային գվարդիայի ինժեներական ծառայության միջոցով: Նշված աշխատանքների իրականացման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունն որոշակի օժանդակություն է ցուցաբերել տրանսպորտային փոխադրումների իրականացման ուղղությամբ:

 

Անկախ

Tags: ,