Այֆոնի հավելվածից սպանվածի մարմինը թաքցնելու վերաբերյալ խորհուրդ է հարցրել

ad_142392436ԱՄՆ-ում գազանաբար կատարված սպանություն է բացահայտվել, որը կատարվել է 2 տարի առաջ: 20-ամյա Պեդրո Բրավոն սպանել է իր սենյակի հարևանին` Քրիստիան Ագիլարային, ապա բջջային Siri հավելվածից հարցրել, թե որտեղ կարելի է թաքցնել զոհի մարմինը: Որքան էլ տարօրինակ է, խելացի ծրագիրը մի քանի տարբերակ է առաջարկել մարդասպանին, հաղորդում է  Metro-ն:

Երիտասարդին մեղադրել են սպանության մեջ 2012-ի սեպտեմբերին, սակայն, նրա մեղավորության ապացույցը հիմա է միայն հրապարակվել: Բրավոն ընկերոջ հետ վիճել է աղջկա պատճառով, ապա խեղդել նրան: Հետո էլ Siri ծրագրին հարցում է կատարել, թե որտեղ կարող է թաքցնել մարմինը: Դրան ի պատասխան, հավելվածը ֆլորիդացուն մի քանի տարբերակ է առաջարկել ` ճահիճ, ջրամբար, ձուլարան: Պեդրո Բրավոյի խոսակցության ձայնագրությունը հայտնաբերել են ոստիկանները, երբ ուսումնասիրում էին հեռախոսի պարունակությունը:

Երիտասարդը հավելվածի խորհրդից չօգտվեց ու պարզապես զոհի մարմինը թաղեց մոտակա անտառում.այն հայտնաբերվեց մի քանի շաբաթ անց, երիտասարդի անհետացումից հետո:

Այֆոնն ուսումնասիրելով, ոստիկանոթյունն այն եզրակացության եկավ, որ երբ Ագիլարն անհետացել է, այդ երեկո Բրավո կասկածելիորեն հաճախ է օգտվել հեռախոսի լապտերից:

Tags: ,