Վերանորոգվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 470 մուտք

003 (2)Բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման և բնակիչների հարմարավետության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն  համագործակցությամբ մայրաքաղաքում շարունակվում են շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: 2014 թվականին նախատեսված է  վերանորոգել 727 մուտք: Ավելի քան 470-ում այդ  աշխատանքներն արդեն ավարտված են: Մուտքերի վերանորոգման աշխատանքների շրջանակում ընթանում են ինչպես ներքին հարդարման, այնպես էլ պատուհանների փոփոխման աշխատանքներ: Շենքերի մեծ մասում նորոգումները ներառում են բոլոր հարկաբաժինները: Վերանորոգման պատշաճ որակն ապահովելու և մուտքերը բնակիչներին երկար ծառայեցնելու համար աշխատանքների նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն: Մայրաքաղաքում առկա շուրջ 5 հազար բազմաբնակարան բնակելի շենքերը, որոնք թեև բաժնային սեփականություն են և դրանցից յուրաքանչյուրի օժանդակ տարածքների նորոգման, բարեկարգման ու պահպանման պարտավորությունը բացառապես բաժնային սեփականատեր համարվող բնակիչներինն է, այդուհանդերձ Երևանի քաղաքապետարանը  պարբերաբար ուսումնասիրում և կոնկրետ ծրագրեր է իրականացնում առկա խնդիրների լուծմանն աջակցելու ուղղությամբ:

Tags: