Սելին Դիոնը որոշել է հետաձգել շոու բիզնեսի իր բոլոր միջոցառումները, որպեսզի ողջ ուշադրությունը կենտրոնացնի իր ամուսին Ռենեի, իրենց ընտանիքի և առողջական խնդիրների վրա:
Դեկտեմբերին Ռենեի քաղցկեղային ուռուցքի վիրահատությունից հետո բարդ շրջան է եղել զույգի համար, որը յուրաքանչյուր օր պայքարել է հիվանդության դեմ` միաժամանակ փորձելով համատեղել շոու բիզնեսի միջոցառումները և իրենց երեք երեխաների համար հոգ տանելը:
Կանադացի երգչուհին ևս պայքարում է կոկորդի մկանների բորբոքման դեմ, ինչի պատճառով նա չկարողացավ ելույթ ունենալ Լաս Վեգասում: Երգչուհին դեռևս չի ապաքինվել:
Այս ընթացքում Սելինը կհետաձգի իր բոլոր ելույթները Կոլիզեյի Caesars Palace-ում, ինչպես նաև չի կայանա Ասիայում այս աշնանը նախատեսված նրա համերգային շրջագայությունը: Երգչուհին իր ընտանիքի հետ միասին խնդրել է այս անգամ հարգել իրենց անձնական կյանքի իրավունքը:
Tags: շոու բիզնես, Սելին Դիոն, քաղցկեղային ուռուցք
