Նիգերիայում 16 հազար բժշկի ազատել են աշխատանքից

1202-390x290Էբոլայի տենդով բռնկված Նիգերիայի հիվանդանոցներից երկրի Բժշկական ասոցիացիան  16 հազար բժշկի ազատել է աշխատանքից, հաղորդում է ВВС-ի Ռուսական ծառայությունը:

Համապատասխան կարգադրություն է արել երկրի նախագահ Գուդլակ  Ջոնաթանը: Իշխանություննեը մտադիր են ազատված տեղերը նոր մասնագետների տալ, սակայն Բժիշկ-օրդինատորների ասոցիացիայում վստահեցնում են, որ կառավարությունն այդպիսով պարզապես ինքն իրեն է խաբում:

Աշխատանքից հեռացված բժիշկները գործադուլ են անում, բողոքում կառավարության նախկին համաձայնությունների նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի համար: Բժիշկ-օրդինատորները  համալսարանական կլինիկական հիվանդանոցներում դոկտորական անձնակազմի մեծ մասն են կազմում:

Էբոլայի տենդը հայտնի է 1976-ից: Հիվանդությունից մահացությունը կազմում է 90%: Այն փոխանցվում է շփման  ճանապարհով: Հիվանդների մոտ ախորժակի կորուստ է առաջանում,բարձրանում է ջերմությունն ու գլխացավ է լինում, փսխում, ցան ու լուծ ու ներքին և արտաքին արյունահոսություն է սկսվում:

Tags: ,