1,5 մլն դոլար` Էբոլայի վիրուսի դեմ պայքարին

1206-390x290Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուար Յոսիխիդե Սուգին տեղեկացրել է Արևմտյան Աֆրիկայի երկրներին Էբոլայի տենդի դեմ պայքարելու համար 1,5 մլն դոլար տրամադրելու մտադրության մասին;

Միջոցներն այդ կփոխանցվեն ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունների միջոցով:

Ավելի վաղ ԱՀԿ-ն Էբոլայի տենդը համաշխարհային նշանակության սպառնալիք ճանաչեց: Վերջին տվյալներով, վարակից մահացել է 1069 մարդ, շուրջ 2000-ն էլ վարակված են: Հիվանդության կապակցությամբ արտակարգ դրություն է հայտարարվել Գվինեայում, Լիբերիայում ու Սյերա-Լեոնեում:

Էբոլայի տենդը հայտնի է 1976-ից: Հիվանդությունից մահացությունը կազմում է 90%: Այն փոխանցվում է շփման  ճանապարհով: Հիվանդների մոտ ախորժակի կորուստ է առաջանում,բարձրանում է ջերմությունն ու գլխացավ է լինում, փսխում, ցան ու լուծ ու ներքին և արտաքին արյունահոսություն է սկսվում:

 

Tags: