«Արի տուն» ծրագրի ընթացքի վերաբերյալ

002Երևանի քաղաքապետարանը ՀՀ  սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով մայրաքաղաք այցելած երեխաներին հյուրընկալում է երևանաբնակ ընտանիքներում:

Ծրագրի առաջին 7 փուլի ընթացքում երևանաբնակ 102 ընտանիքում հյուրընկալվել է 133 երեխա: Մինչ ծրագրի 8-րդ փուլի ավարտը`օգօստոսի 31-ը, ընտրված  մյուս ընտանիքները ևս կհյուրընկալեն սփյուռքահայ երեխաներին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ ծրագրի ամբողջ ընթացքում պատասխանատուները պարբերաբար այցելում են ընտանիքներ, ծանոթանում երեխաների առօրյային, նաև հուշանվեր հանձնում:

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ երեխաները, գոհունակություն հայտնելով հյուրընկալ ընտանիքներին, նշել են, որ ջերմ ընդունելության շնորհիվ Երևանում իրենց զգում են ինչպես սեփական տանը՝ իրենց ընտանիքում:

Նշենք, որ, ավանդույթի համաձայն, «Արի տուն» ծրագրի ավարտին կորոշվեն «Լավագույն վարչական շրջան» և «Լավագույն ընտանիք» անվանակարգերի հաղթողները:

 

 Անկախ