Մայրաքաղաքում ամբողջությամբ կբարեկարգվի 23 փողոց

001 (11)2014 թվականին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում կասֆալտապատվի 2.0 մլն. քռ.մ տարածք, որից  622300 քառակուսի մետրը բաժին է ընկնում  հիմնանորոգման աշխատանքներին:

Ըստ այդմ, ամբողջությամբ կբարեկարգվի 23 փողոց, ներառյալ մայթերի ասֆալտապատումը, նոր եզրաքարերի տեղադրումը, հաշմանդամների և մանկասայլակների համար նախատեսված թեքահարթակների կառուցումն  ու դիտահորերի կարգաբերումը: Մինչ այդ կենսապահովման ոլորտի կազմակեպությունները հիմնանորոգման ցանկում առկա բոլոր փողոցներում ավարտել են իրենց մասնագիտական աշխատանքները, քանի որ ասֆալտապատումից հետո բացառությամբ վթարային դեպքերի, այլ գործընթաց ծավալել չի թույլատրվի: Ներկայում, բացի Նոր Արեշի 50 -րդ փողոցի, մնացած բոլոր տեղերում աշխատանքները մեկնարկել են, իսկ  Շիրակի և Ագաթանգեղոսի փողոցներում գործընթացն արդեն ավարտվել է և այդ ճանապարհահատվածները լիարժեք շահագործվում են: Ավարտված է նաև մայթերի ասֆալտապատման ընդհաուր ծավալի շուրջ 40 տոկոսը: Տարվող աշխատանքը պատասխանատու կառույցների կողմից մշտապես վերահսկվում է:

Ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Աշխատանքների  ծավալման առաջին նախապայմանը բարձրորակ ասֆալտապատում իրականացնելն է: Բացառությամբ շահագործման տարիների ընթացքում ի հայտ եկած հնարավոր կոմունալ-կենցաղային վթարների դեպքերի,  5 տարվա ընթացքում առաջացած ցանկացած այլ թերություն ասֆալտապատող կազմակերպությունները պայմանագրային հիմունքներում ամրագրված կետով կվերացնեն սեփական միջոցներով:

Ճանապարհաշինարարները վստահեցնում են, որ 2014 թվականի ծրագրով նախատեսված փողոցների հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում: Փողոցների հիմնանորոգմամբ պայմանավորված պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը:

 

Անկախ

 

Tags: ,