Միացյալ Նահանգները օդային հարվածներ է հասցրել Մոսուլի մոտ գտնվող իսլամիստների դիրքերին

iraq-mosul-damՔրդական լրատվամիջոցների տեղեկություններով՝ շաբաթ առավոտյան Միացյալ Նահանգներն օդային հարվածներ է իրականացրել իսլամիստների հսկողության տակ գտնվող հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում:

Ուրբաթ օրը CNN-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները և Իրաքի ռազմական ուժերը երկրի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը Իսլամական պետությունից վերցնելու նպատակով ռազմական գործողություն են սկսելու շաբաթ օրը:

Միացյալ Նահանգների և Իրաքի ռազմական ուժերը Իսլամական պետության դիրքերին հարվածել են օդից, իսկ քրդական Փեշմերգայի ուժերը ցամաքային գործողություն են ծավալել:

Ուրբաթ օրը Կոջո գյուղի վրա իսլամիստների հարձակումների վերաբերյալ լուրերի հրապարակումից հետո Միացյալ Նահանգների ռազմական ուժերը հայտարարություն էր տարածել, որ իրենք Սինջարի հարավում երկու օդային հարձակումներ են իրականացրել:

 

Անկախ

 

Tags: , , ,