Փարիզում սաուդյան արքայազնին ուղեկցող ավտոմեքենան են թալանել

o_965158-390x290Ֆրանսիայի մայրաքաղաքում անհայտ անձինք զինված հարձակում են կատարել սաուդյան արքայազնին ուղեկցող ավտոմեքենայի վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հանցագործները 250 հազար եվրո գումար են գողացել, ինչպես նաև` խլել են ավտոմեքենան: Թե որ արքայազնի հետ է նման անախորժություն կատարվել, ոստիկանությունը չի հայտնում:

Հարձակումը կատարվել է քաղաքի մուտքի մոտ.Սաուդյան Արաբիայի դեսպանությանը պատկանող մեքենայի վրա ինքնաձիգներով զինված մի քանի մարդիկ են հարձակվել: Գումարից բացի, նրանց ձեռքում են հայտնվել դիվանագիտական առաքելությանը պատկանող փաստաթղթեր ու արքայազնի անձնական իրեր: Ոստիկանության տեղեկացմամբ, զենք չի գործադրվել, տուժածներ չկան: Հարձակում կատարողներին հաջողվել է թաքնվել: Կատարվածի հետաքննությունը սկսվել է:

Փարիզի հյուսիսային ծայրամսում է գտնվում Ռուասի ու Շառլ դը Գոլ օդանավակայաններ տանող մայրուղին, որը աղմկալի թալաններով է հայտնի: Դրանցից մեկն էլ 2010-ին այն ժամանակվա Կիևի քաղաքապետ Լեոնիդ Չեռնովեցկու դստեր լիմուզինի  վրա խցանման ժամանակ կատարված հարձակումն էր. աղջկանից խլել էին պայուսակը որի մեջ նրա բոլոր թանկարժեք իրերն էին` 4,5 մլն եվրո արժողությամբ:

Tags: ,