Այսօր առավոտյան տղամարդը որսորդական հրացանից կրակ է բացել Մոսկվայի Խամովինչյան շրջանում գտնվող թուրքական դեսպանատան վրա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով քաղաքային ոստիկանությանը:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով, երբ տղամարդը կրակ է բացել շենքի ուղղությամբ, նրան ձերբակալել է դիվանագիտական առաքելության պահակությունը: Միջադեպից ոչ ոք չի տուժել:
Ձերբակալվածն իր արարքի դրդապատճառների մասին ոչինչ չի ասել: Ներկա պահին նա գտնվում է ոստիկանությունում:
Tags: Թուրքիայի դեսպանատուն