WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը առողջական խնդիրների պատճառով դիտարկում է նաև իշխանություններին ինքնակամ հանձնվելու տարբերակը, հաղորդում է Газета.Ru-ն:
Ասանժը , 2012-ի հուլիսի 19-ից Շվեդիայի ու ԱՄՆ-ի իշխանություններից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Եթե նա լքի դեսապանատունը, ապա իսկույն կձերբակալվի լրտեսության ու սեքսուալ բնույթի հանցանքների համար:
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Ասանժը առողջական խնդիրներից է բողոքում: Սակայն, էկվադորյան դեսպանատան աշխատակիցները Ֆորին Օֆիսից նրան դիվանագիտական համարանիշերով ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու խնդրանքի պատասխանը չստաց ան:
Ասանժն իր հետագա պլանների մասին խոստացել է օգստոսի 18-ի մամլո-կոնֆերանսի ժամանակ պատմել:
«Նրա խոսքով, ինքը հիվանդ սիրտ ունի, թոքերի քրոնիկ հիվանդություն, վատ տեսողություն, արյան բարձր ճնշում: Ու այդ բոլորը` էկվադորյան դեսպանատանն անցկացրած 2 տարվա հետևանքով»,-հայտնել է Sky News-ի մեկնաբան Մարտին Բրանտը:
Tags: WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժ