Հռոմի պապ.”Ինձ 2 կամ 3 տարվա կյանք է մնում”

o_933569«Ես գիտեմ, որ ինձ քիչ է մնացել ապրելու: 2 կամ 3 տարի, իսկ դրանից հետո կհայտնվեմ Աստծու տանը»,-հայտարարել է 77-ամյա Հռոմի պապը` լրագրողներին, Հարավային Կորեայից Վատիկան տանող ճանապարհին:

«Ես մտորում եմ իմ մեղքերի, սխալների մասին, փորձում եմ խուսափել հպարտությունից: Ու այն պատճառով, որ օրերս հաշված են»,-պոնտիֆիկոսի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Հռոմի պապը դրա մասին խոսել է միայն նեղ շրջանակում: Հիմա իր մտքերն է կիսել լրագրողների հետ: Նա չի բացառում, որ կհետևի իր նախորդին` Բենեդիկտոս XVI-ին: Ու դա այն ժամանակ, երբ այլևս չի կարողանա իր պարտականությունները կատարել:

60 տարի առաջ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսը չէր կարող հեռանալ, սակայն  գործող Պապը   նշել է, որ « Բենեդիկտոս XVI-ը բացեց այդ  դուռը»:

Ավելի վաղ պոնիտիֆիկոսը կիսվել էր երջանկության իր գաղտնիքներով. դրանք 10 են: Նա բոլոր նրանց, ովքեր երջանկություն են փնտրում, խորհուրդ է տվել «անջատել հեռուստացույցը, հանդարտվել ու  դադարել ուրիշներին սեփական մտքերը պարտադրելուց»:

Նրա խորհուրդներից մեկն իտալական թևավոր խոսքի նման է հնչում, որը կարելի է թարգմանել որպես «առաջ գնա ու թող բոլորը նույն բանն անեն», կամ « ապրիր ու թող մյուսներն էլ ապրեն»: Հենց  այդ ցանկությունից է սկիզբ առնում կաթոլիկ եկեղեցու առաջնորդի վարկածով երջանիկ կյանքի թոփ-10-յակը`:

Հետո նա նշել է, որ պետք է  ուրիշ մարդկանց հետ շփման մեջ բաց ու առատաձեռն լինել:

Tags: