Իրանում առգրավվել է 8,5 տոննա թմրանյութ

Afion iranԻրանի Հարավային Խորասան նահանգի ոստիկանապետի տեղակալ Ալի Ռեզա Ամինին տեղեկացրել է, որ 2014-ի սկզբից Հարավային Խորասան նահանգի ոստիկաններն առգրավել են 8600 կգ թմրանյութ:

«Իրանի կառավարությունը թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի նպատակով երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկել անվտանգության ծառայության հազարավոր աշխատակիցների»,- նշել է Ալի Ռեզա Ամինին:

Տեղեկացնենք`Իրանը տեղակայված է Եվրոպայի և ափիոնի արտադրող հանդիսացող Աֆղանստանի միջև տարանցիկ միջանցքում:

Ուշագրավ է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառման դեմ պայքարում Իրանի գործադրած ջանքերի շնորհիվ աշխարհում առգրավված ողջ թմրանյութերի 89 տոկոսը բաժին է ընկնում հենց Իրանին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը: