Նախիջևանում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ նախարարների եռակողմ հանդիպումը

 Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներԵրեկ Նախիջևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները, ադրբեջանցի նախարար Զաքիր Հասանովը նշել է եռակող ռազմական համագործակցության կարևորության մասին, ընդգծել թուրք-ադրեբեջանական եղբայրական և բարեկամական հարաբերությունների նշանակությունը, որոնք շարունակում են զարգանալ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին առնչվող ռազմական և քաղաքական բնույթի հարցեր, ինչպես նաև որոշում կայացրել նման հանդիպումներ անցկացնել տարվա մեջ երկու անգամ:

Իսկ այսօր ընթանում է եռակողմ հանդիպման տեխնիկական մասը: Նախարարները այց են կատարել տեղական զորամասեր, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերել համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: Ադրբեջանի ՊՆ նախարարի խոսքերով` զորավարժությունների նպատակը զինված ուժերի մարտունակության բարձրացումն է: