Լիկյորին պոտենցիան ուժեղացնող միջոց է խառնել

pic_a570deb257a9609a26bdce731c2cbd7fՉինաստանի Հուբեյ նահանգում,  օղի-լիկյորի գործարանում  Բանցզյու ըմպելիքին պոտենցիան ուժեղացնող միջոց են ավելացրել, հաղորդում է  People’s Daily Online –ը: Նման կերպ ընկերության տերը պլանավորել է  այդ ըմպելիքը խիստ մասսայական դարձնել սպառողների շրջանում ու արագ գումար աշխատել: Գործարանը հասցրել է թողարկել 750 լ ալկոհոլ:

Ոստիկանները ձերբակալել են տնօրենին (ում անունը չի հայտնվում), քանի որ ըմպելիքին իմպոտենցիայի բուժման դեղ ավելացնելը Չինաստանում անօրինական է: Բացի այդ, ոստիկանները նշում են, որ նման միջոցը կարող է  անցանկալի ազդեցություն ունենալ:

Գործարարը  2014-ի սկզբին` 2400 յուանով (390 դոլար) համացանցի միջոցով 1 կգ սիլդենաֆիլ է ձեռք բերել (վիագրայի հիմնական բաղադրիչը): Արտադրված ալկոհոլը բաժանվել է տեղի խանութներում: Իրացվել է շուրջ 1000 շիշ, ևս 810-ը տղամարդն իր ծանոթներին է տվել, իսկ 30 շիշը պահել է անձնական օգտագործման նպատակով: Մեկ շշի արժեքը կազմել է 5 դոլար:

Ոստիկանները հայտնել են, որ շարունակում են դեռևս չիրացված ալկոհոլի որոնումները:

Tags: ,