70-ամյա ավստրալացի Սիրիլ Բելդոկը լողալով 12 ժամ 45 րոպեում կտրել-անցել է Մեծ Բրիտանիայից Ֆրանսիա ձգվող Լա-Մանշ նեղուցը, հաղորդում է ВВС-ի Ռուսական ծառայությունը:
Նրան սատարող խումբը թվիթերում այդ առաքելության ընթացքի մասին տեղեկություններ է հրապարակել: Շուրջ 30 տարի առաջ, Սիդնեյի բնակիչը մեկ անգամ արեն հատել է այդ տարածությունը ու ողջ ընթացքում մի քանի կանգառ է արել շոկոլադ ու հյութ խմելու համար:
Ընդ որում, տղամարդը նշել է, որ մանուկ հասակում ջրի հանդեպ վախ է ունեցել ու տառապել է շնչառական ուղիների խնդիրներից:
Նրան կարող է լուրջ մրցակից հայտնվել` Ավստրալիայից 73-ամյա մի կին, ով նույնպես որոշել է հատել այդ տարածությունը:
Tags: Լա Մանշ, Սիրիլ Բելդոկ