Լիբերիայում Էբոլայի տենդի վարակի օջախից փախչողների վրա կրակ են բացել

1280Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայի  թաղամասերից մեկում կարանտին հայտարարելուց հետո ոստիկանները կրակ են բացել փողոց դուրս եկածների վրա, ինչի հետևանքով 3 հասուն մարդ ու մեկ երեխա է վիրավորվել, հայտնում է  Lenta.ru-ն:

«Զինվորները մարտական փամփուշտներ են օգտագործում, ընդ որում,  նրանք հետևում են բոլոր կանոններին: Նրանք չեն կրակում խաղաղ բնակիչների վրա: Յուրաքանչյուր վիրավորում  գրանցվում է բժիշկների մոտ»,-հաղորդել է  բանակի ներկայացուցիչ ԴեսալինԷլիսոնը:

Բողոքի ակցիան սկսվել է օգոստոսի 20-ին, այն բանից հետո, երբ իշխանություններն արգելափակեցին  Վեսթ Փոինթ տանող ճանապարհները, որտեղ վտանգավոր հիվանդության պատճառով կարանտին է հայտարարվել: Ոստիկաններն այնտեղ սեղաններից, աթոռներից, ու փշալարերից  բարիկադներ են սարքել:

Էբոլայի տենդի բռնկումը սկսվել է Գվինեայում, փետրվարին: Հետո այն տարածվեց նաև հարևան Սյերա-Լեոնեում, Լիբերիայում  ու Նիգերիայում: ԱՀԿ-ի տվյալներով, տենդից 1350 մարդ էմահացել, վարակի 2473 գրանցված դեպք կա:

Tags: ,