Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյի նոթբուքն են գողացել` կարևոր տեղեկություններով, հաղորդում է Le Vif-ն:
Տեղեկությունների համաձայն, նոթբուքը գողացել են քաղաքական գործչի ծառայողական ավտոմեքենայից: Այդ պահին վարչապետը ֆիթնես-սրահում է եղել, իսկ նրա վարորդը` գրախանութում: Գողացված նոթբուքում Բելգիայի թագավորական ընտանիքի ու քաղաքականության մասին կարևոր տեղեկություններ էին;
Դի Ռուպոն ու նրա վարորդն արդեն դիմել են ոստիկանություն: