Ուկրաինա պետության ղեկավարի խորհրդական Օլեգ Մեդվեդևը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նախագահ Պորոշենկոն կստորագրի Գերագույն ռադան ցրելու վերաբերյալ հրամանը, հաղորում է «Радио Свобода»-ն:
Մեդվեդևը պարզաբանել է, որ լրանում է նոր կոալիցիա ձևավորելու 30-օրյա ժամկետը և Ուկրաինայի նախագահը խորհրդարանը ցրելու ու Ռադայի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարելու համար բոլոր օրինական հիմքերն ունի:
Պորոշենկոյի խորհրդականը հայտնել է նաև, որ սեպտեմբերին կհրապարկվելու է քաղաքական, տնտեսական ու սոցիալական խոշոր բարեփոխումների փաթեթը:
Բացի այդ, Մեդվեդևը հաստատել է, որ վավերացվելու է Ուկրաինայի` ԵՄ-ն ասոցացվելու համաձայնագիրը, որը ստորագրվել է այս տարի, հունիսին:
Tags: Գերագույն ռադա, Պորոշենկո