Լոնդոնում հետաքրքրվել են ամերիկացի լրագրողի դահճի առոգանությամբ

pic_8c93c00911a77682808a8cf605f2ba53Բրիտանիայի հատուկ ծառայությունները  աշխատանք են տանում պարզելու ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին Իրաքում գլխատած դահճի ինքնությունը պարզելու ուղղությամբ, հայտնել է The Daily Telegraph-ը: Հատուկ հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ տեղեկություն ստացվեց, որ մարդասպանը լոնդոնյան առոգանությամբ էր խոսում: Նրա ինքնությունը փորձում են պարզել ձայնը ճանաչող հատուկ սարքավորման միջոցով: Այդ տեղեկությունը հաստատել է նաև Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը, The Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ: Նա նույնպես նշել է, որ սպանությունը հնարավոր է  բրիտանացի  կատարած  լինի:

“Չի բացառվում, որ մահապատիժը բրիտանացի իրականացրած լինի, սակայն վերջնական եզրակացությունների համար լրացուցիչ ստուգումներ պետք է կատարվեն”, -հայտնել է Համոնդը: Նրա խոսքով, Իրաքի տարածքում մեծ թվով ջիհադիստներ կան Բրիտանիայից:

Ավելի վաղ ահաբեկչական “Իսլամական պետություն” խմբավորումը ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մահապատժով տեսագրություն էր հրապարակել, ում առևանգել էին 2012-ի նոյեմբերին, Սիրիայում: Իր մահապատժից մի քանի րոպե առաջ Ֆոուլին ասել էր, որ իր մահվան համար Ամերիկայի իշխանություններն են  մեղավոր: Իսլամիստների մոտ դեռևս մեկ լրագրող է մնում` Սթիվեն Սոթլոֆը(առևանգվել է Լիբիայում, 2013-ին): Զինալները խոստացել են նրան էլ սպանել, եթե Ամերիկան իր զորքերն Իրաքից դուրս չբերի:

Tags: ,