Սենեգալը փակել է իր սահմանը Գվինեայից ժամանողների առջև, որտեղ Էբոլայի վիրուսի բռնկում է գրանցվել: Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ հիվանդության տարածումը կանխելու նպատակով, Կամերունի իշխանությունները հայտարարել են Նիգերիայի հետ սահմանը ժամանակավորապես փակելու մասին: Նույն պատճառով էլ Քենիան ու ՀԱՀ-ն են փակել սահմանները Գվինեայից, Լիբերիայից ու Սյերա-Լեոնեից ժամանողների առջև:
Էբոլայի տենդի բռնկում է գրանցվել 2014-ի փետրվարին, Գվինեայում, ավելի ուշ այն տարածվեց նաև հարևան Սյերա-Լեոնեում ու Լիբերիայում:
ԱՀԿ-ի տվյալներով, ներկայում 2473 հիվանդ կա ևս 1350-ը մահացել են: Բարդ իրավիճակ է ստեղծվել Աֆրիկայում: Այս տենդից Լիբերիայում մահացել է 576 մարդ, Գվինեայում` 396-ը, Սյերա-Լեոնեում` 374-ը, ու Նիգերիայում` 4 մարդ:
Tags: Էբոլայի տենդ, Սենեգալ