Օգոստոսի 12-ին իր տանը մահացած հայտնաբերված դերասան Ռոբին Ուիլյամսի մարմինը դիակիզվել է; Հարազատները նրա աճյունամոխիրը շաղ են տվել Սան-Ֆրանցիսկոյի ծոցում:
Դեռևս փորձագիտական հետազոտության արդյունքները վերջնականապես պարզ չեն, սակայն քննիչները չեն կասկածում, որ Ուիլյամսն ինքնասպան է եղել` կախվելով գոտիով: Օրեր անց, օսկարակիր դերասանի այրին պատմել է, որ Ուիլյամսը տառապում էր դեպրեսիայից, չափազանց տագնապային վիճակում էր ու Պարկինսոնի հիվանդություն ուներ: Այրին` Սյուզան Շնեյդերն ասել է, որ ճիշտ է, Ուիլյամսն ալոհոլի հետ ինչ որ ժամանակ խնդիրներ ունեցել է, սակայն չէր խմում: “Մենք հույս ունենք, որ Ռոբինի ողբերգական մահից հետո, մյուսներն ուժ կգտնեն աջակցություն խնդրելու, ինչ դժվարության առջև էլ կանգնած լինեն”,-ասել է Շնեյդերը: Նա պատմել է, որ իր ամուսինը վախենում էր, որ հասարակությունը կիմանա իր հիվանդության մասին, որն արդեն քրոնիկ փուլ էր անցել:
“Ռոբինը շատերին է օգնել իր կյանքում…Նա միշտ ուզում էր, որ հանդիսատեսը ծիծաղի ու երբեք վախ չունենա: Նրա մեծագույն ժառանգությունը, 3 զավակներից բացի, այն երջանկության մեջ է, որը նա կիսում էր մյուսների, հետ, հատկապես նրանց, ովքեր իրենց անձնական պայքարն ունեն”:
Մահից կարճ ժամանակ առաջ, դերասանը մի տեսաուղերձ է նկարահանել ծանր հիվանդ Նոր Զելանդիայից մի աղջկա համար: 22-ամյա օքլենդցի կինը, որը տառապում է քաղցկեղի անբուժելի տեսակով, կազմել է այն գործերի ցուցակը, որ ինքը ցանկանում է ավարտել մահից առաջ: Ու դրանցից մեկն էլ Ռոբին Ուիլյամսի հետ շփումն էր: Կնոջ բարեկամները դերասանի ներկայացուցիչներին պատմել են այդ ցանկության մասին, ինչից հետո Ուիլյամսը հիվանդ կնոջը սատարելուհամար մի հոլովակ է նկարահանել: