Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է երկրի արդյունաբերական խանութներում, գնորդների մատնահետքը կարդացող սարքավորումներ տեղադրել` դեֆիցիտ ապրանքների առևտուրը կարգավորելու համար, գրել է մեքսիկական El Universal պարբերականը:
Վերջին շրջանում Վենեսուելայում պետության խիստ սահմանած գներով ապրանքի դեֆիցիտ լինում է հաճախ: Նախագահը դրանում մեղադրել է ընդդիմությանն ու ձեռներեցներին: Վերջիններս էլ որպես պատճառ նշել են տարադրամային սահմանափակումներն ու արտաքին տնտեսական գործունեության խոչընդոտները: Բացի այդ, իշխանությունները հայտարարում են, որ մաքսանենգ ճանապարհով հսկայական քանակությամբ ապրանք է տարվում հարևան Կոլումբիա, որտեղ այդ ապրանքի գինն առնվազն 40%-ով ավելիէ: Այդ երևույթի դեմ պայքարի նպատակով ավելի վաղ որոշվել էր երկու երկրների միջև գիշերվա ժամերին սահմանը լրիվ փակել:
Ավելի վաղ նախագահ Մադուրոն այս նոր համակարգը համեմատել է ընտրականի հետ, որտեղ նույնպես քվեարկության նպատակով մատնահետքերն են կիրառվում:
«Սա ոնց որ ընտրական համակարգ լինի, քանի որ այն լավագույնն է աշխարհում, բաշխումն (ապրանքի) ու վաճառքը կենսաչափական համակարգով իդեալական է, ես համոզված եմ», ասել է Մադուրոն:
Tags: Մատնահետքով առևտուր, վենեսուելա