Ադրբեջանում` Նախիջևանում, հարձակում են գործել տարածքում միակ անկախ ռեսուրսային կենտրոնի վրա

1 (1)Օգոստոսի 21-ի ուշ երեկոյան անհայտ անձինք հարձակում են գործել Նախիջևանում Ժողովրդավարության աջակցության ռեսուրսային կենտրոնի գրասենյակի վրա: Նրանք դաժան ծեծի են ենթարկել կենտրոնի աշխատակից Իլգար Նասիբովին և ջարդուփշուր են արել գրասենյակը:

Այս մասին “Թուրան” լրատվական գործակալությանը տեղեկացրել է կենտրոնի տնօրեն և Իլգար Նասիբովի կին Մալահաթ Նասիբովը: “Իլգարը շատ արյուն է կորցրել, անգիտակից է, բազմաթիվ կոտրվածքներ ունի”,- նշել է Մալահաթը:

Ըստ “Կոնտակտ” կայքի` հարձակման պատճառն անհայտ է, բայց մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ դա քաղաքացիական հասարակության դեմ վերջին շրջանում Ադրբեջանում սկսված հետապնդումների բաղկացուցիչ մասն է կազմում:

Նշենք, որ Ռեսուրսային կենտրոնը միակ անկախ հասարակական կազմակերպությունն է Նախիջևանում, որը դեռևս վաղուց է հայտնվել տեղի իշխանություների հետապնդման կենտրոնում: Մալահաթ և Իլգար Նասիբովներին բազմիցս սպառնացել են, նրանք դարձել են ֆիզիկական և բարոյական ճնշման թիրախ: Մինչդեռ նրանց դեմ իրականացված հանցագործությունները երբևէ չեն հետաքննվել:

Անցած շաբաթ անհայտ անձինք փորձել են մուտք գործել Նասիբովների բնակարան:

Անկախ

Tags: