Մայթերի սալիկապատման վերաբերյալ

001 (1)Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014թ.ծրագրով մայիսից մեկնարկել են շուրջ 30000 քմ ծավալով մայթերի բետոնե ձևավոր և քարե սալիկների  տեղադրման  աշխատանքները: Գործընթացը բաժանվել է 2 մասի: Մայթերի այն հատվածները, որտեղ տարիների ընթացքում  հաղորդուղիներ անցկացնելով կամ դրանք նորոգելովպայմանավորված առաջացել են նստվածքներ, սակայն նախկինում տեղադրված սալիկները անվնաս են մնացել, կհարթեցվեն, իսկ սալիկները կվերատեղադրվեն: Որոշակի հատվածներ սակայն, որտեղ սալիկները վնասվել են ու ենթակա չեն հետագա շահագործման, կփոխարինվեն նորերով:

Մինչ օրս իրականացվել է նախատեսված ընդհանուր ծավալի աշխատանքների 1/3 -ից  փոքր-ինչ ավելին: 4000 քմ-ում վերատեղադրվել են նախկինում եղած, բայց անվնաս սալիկները, ևս 8000 քմ-ում տեղադրվել են նոր սալիկներ: Հանրապետության հրապարակին հարակից մայթերի նախկինում տեղադրված, սակայն վնասված կամ կոտրված տրավերտինե և բազալտե սալաքարերը կփոխարինվեն նույն տեսակի սալաքարերով: Մայրաքաղաքի մայթերի սալիկապատման 2014թ. աշխատանքների ավարտը նախատեսված է հոկտեմբերի  վերջին:

Անկախ

Tags: