Մայլի Սայրուսը հնարավոր է հետաձգի Դոմինիկյան Հանրապետությունում կայանալիք առաջիկա իր համերգը: Հրապարակային ներկայացումները վերահսկող տեղի կառավարության հանձնաժողովը բարոյական նկատառումներով որոշել է արգելել սեպտեմբերի 13-ին կալանալիք 21-ամյա երգչուհու համերգը:
Հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ հանձնաժողովը նման քայլի է դիմել այն պատճառով, որ Սայրուսը հաճախ Դոմինիկյան օրենքով պատժելի, բարոյականությանը և սովորույթներին չհամապատասխանող արարքներ է գործում:
Սայրուսի ներկայացուցիչը չի պատասխանել մեկնաբանություններ անելու խնդրանքին:
Սայրուսը ներկայումս համերգային շրջագայության մեջ է Հյուսիսային Ամերիկայում: Նախատեսված է, որ նա օգոստոսի 24-ին Կալիֆոռնիայում կայանալիք MTV Video Music Awards մրցանակաբաշխությանը կներկայանա ոչ որպես կատարող, այլ մասնակից:
Tags: համերգ, Մայլի Սայրուս
