Լիբիայի ափերի մոտ դատարկ նավ է հայտնաբերվել, որում, ենթադրվում է, եղել են Կենտրոնական ու Արևմտյան Աֆրիկայից 170 անօրինական արտագաղթյալներ: Ենթադրվում է նաև, որ բոլորն էլ զոհվել են, հաղորդում է Росбалт-ը:
“Մենք որոնում ենք աֆրիկյան երկրներից 170 ուղևորներին, որոնք եղել են Տրիպոլիից 60 կմ արևելք գտնվող Գուարակուզիի շրջանում հայտնաբերված նավում”,-հաղորդել է ափային պաշտպանության ներկայացուցիչը:
Ողջ օրվա ընթացքում փայտից ինքնաշեն նավի ուղևորների որոնումներ են կատարվել ու հաջողվել է փրկել 16 մարդու: Ափային պահպանության աշխատակիցները ջրից 15 զոհի մարմին են հանել:
Tags: միգրանտ, Միջերկրական ծով