Իսպանիայում Կատալոնիայի երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի ներկայացուցիչներն այրել են ԵՄ մի քանի դրոշ` ի նշան Արևմուտքի պատժամիջոցների դեմ Ռուսաստանի պատասխան միջոցառումներին հետևածԲրյուսելի գործողությունների դեմ բողոքի:
Ինչպես El Pais-ն է հայտնում, նրանք մի քանի տ նեկտարին ու դեղձ են թափել Լերիդա քաղաքի կառավարական շենքի առջև, ու այդ մրգաբլուրների վրա Եվրամիության դրոշներ տնկել, որոնք հետո այրել են:Նրանց խոսքով, իսպանական մրգի արտահանման խնդիրը լուծելու նպատակով ԵՄ ընդունած որոշումներ նուղղված են օգնելու արտադրողներին`շրջանցելով հենց իրենց` ֆերմերներին: «Կարևոր չէ, թե որքան գումար է հատկացնում Բրյուսելը, 155 մլն եվրո, ե 1,5 հազար: Ինչպես և ճգնաժամի դեպքում էր…բոլոր հատկացված գումարները կառավարական օրգաններ, սոցապահովագրություն են գնում ու այն ընկերություններ, որոնք զբաղվում են մթերքի փաթեթավորմամբ ու տեղափոխմամբ, իսկ ֆերմերները ոչինչ չեն ստանում»,հայտնել է ասոցիացիայի ներկայացուցիչներից մեկը:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Եվրահանձնաժողովը 125 մլն եվրո է հատկացնելու գյուղատնտական ապրանքարտադրողներին` Ռուսաստանի կողմից եվրոպական արտադրանքի մատակարարման սահմանափակումներից հետո: Իսպանացի շատ ֆերմերներ նման որոշումը նվազ արդյունավետ են համարում:
Tags: ԵՄ դրոշ, Իսպանիա