Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների շարք՝ ամեն ամսվա 24-ին

10614080_541984335903058_321427866_nՕգոստոսի 24-ին Եռաբլուր պանթեոնում տեղի կունենա Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ հայոց ազատամարտիկների հիշատակի ոգեկոչման միջոցառումը:

Արարատյան Հայրապետական երիտասարդաց միությունների անդամները ծրագիրն իրականացնում են ՀՀ պաշտպանության հետ համատեղ:

Ծրագրի շրջանակներում առաջին միջոցառումը տեղի է ունեցել մայիսի 24-ին.դրա ընթացքում կազմակերպվել է ականտեսների նամակների ու լուսանկարների հիման վրա ստեղծված «ԱրմենիաՎեգներ» ֆիլմի ցուցադրությունը:

Հունիսի 24-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ծիծեռնակաբերդում կատարվել է հսկման ժամերգություն և հոգեհանգստի կարգ: Հուլիսի 24-ին Ազատության հրապարակում կազմակերպվել է «Լսի’րԹուրքիա, մենք հիշում ենք և պահանջում» կոչով ֆլեշմոբը:

«Ամեն ամսվա 24-ը ընդունել ենք խորհրդանիշ և շարունակաբար հասնելու ենք մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ  Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: Ամեն ամսվա 24-ին թեմի երիտասարդները հատված առ հատված կանդրադառնան Հայոց ցեղասպանության զոհերին:

«Շատ ուրախ ենք, որ այս անգամ միջոցառումն անց է կացվում Պաշտպանության նախարարության հետ համատեղ: Դրանում ներգրավված կլինեն զինվորներ և երիտասարդներ: Նախ ՝ մինչև միջոցառումը մենք ազատամարտիկների հետ միասին ծաղիկներ կդնենք բոլոր շիրիմներին. թե ԱՍԱԼԱ-ի 35 շիրիմների, թե մնացած 750-ից ավել շիրիմներին, որ կան Եռաբլուրում», – ասաց ԱՀԹ Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու  «Ծիրանավոր» երիտասարդաց միության ատենապետ Հասմիկ Միրզոյանը, ով նշեց, որ առաջիկա միջոցառումը նվիրված է «Նեմեսիս» գործողությանմասնակիցներին՝ վրիժառուներին, հայդուկներին, որոնք իրենց գործունեությամբ մեծ ներդրում են ունեցել ազատամարտերում, ինչպես նաև Արցախյան ազատամարտի մարտիկներին:

Ծրագրի հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին: Այն նվիրված կլինի այն 4000 հազար հոգևորականներին և 200-ից ավելի մտավորականներին, ովքեր նահատակվել են ցեղասպանության ընթացքում:

Անկախ

Tags: , , ,