Այսօր Պերուի հարավում 7,0 մագնիտուդով երկրաշարժ է եղել, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժն արձանագրվել է Տամբու քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք, որի օջախը 58,9 կմ խորության վրա է եղել:Ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
6 ու ավելի մագնիտուդով երկրաշարժերն ուժեղ են համարվում ու կարող են ավերածությունների ու զոհերի պատճառ դառնալ:
Tags: երկրաշարժ, պերու