Թաիլանդի թագավորը ժամանակավոր կառավարության ղեկավարին հաստատել է վարչապետի պաշտոնում

thaiԹաիլանդի թագավոր Փհումիպոն Ադուլյադետը ռազմական կառավարության ժամանակավոր ղեկավար գեներալ Պրայուտ Չան-Օչային  հաստատել է վարչապետի պաշտոնում, հաղորդում է  ВВС-ի ռուսական ծառայությունը:

Անցած հինգշաբթի  Պրայուտ Չան-Օչան ազգային խորհրդարանի նիստում ընտրվել էր երկրի վարչապետ: Այսօր Բանգկոկում կայանալիք հանդիսության ժամանակ, թագավորը պաշտոնապես հավանության կարժանացնի նրա նշանակումը:

60-ամյա զինվորականը, որ իշխանությունը զավթել էր մայիսի 22-ին, հեղաշրջման արդյունքում, վարչապետի միակ թեկնածուն էր:

Հեղաշրջմանը նախորդել էին կես տարի տևած ցույցերը: Ցուցարարները պահանջում էին նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթի հրաժարականը:

Tags: