Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փաքային տեղեկացրել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև մեծանալու է առևտրաշրջանառությունը:
Մոհսեն Փաքայինը, երկու երկրների միջև առևտրի զարգացումը շահեկան գնահատելով, նշել է, որ Իրանը 350 մլն եվրոյի ոչ նավթային ապրանք է Ադրբեջան արտահանում:
Իրանի դեսպանը տեղեկացրել է, որ Աստարայի ցամաքային սահմանից օրական 2-3 հազար Ադրբեջանի քաղաքացիներ են Իրան մտնում:
«Մաքսային և վիզայի հետ կապված խնդիրների կարգավորումը , սահմանում երկու երկրի մաքսային բաժնի աշխատանքային ժամերի երկարացումը, երկու երկրների միջև առևտրի ընդլայնումը, նաև Իրանի և Ադրբեջանի միջև առևտրական հարաբերությունների զարգացման նպատակով մասնավոր սեկտորի ներկայությունը՝ Բաքվում Իրանի դեսպանատան ծրագրերի մաս են կազմում»,- ասել է Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փաքային:
Նշենք, 2014-ի առաջին չորս ամսվա ընթացքում Իրանը 16 մլրդ դոլարի ոչ նավթային արտահանումներ է կատարել, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 20 տոկոսով ավել է:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: ադրբեջան, արտահանում, իրան